երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պահանջո՛ւմ  ենք՝  Հայաստանից  վռնդե՛լ  անգլիական  շպիոններին․ «Հայոց Արծիվներ»

Պահանջո՛ւմ ենք՝ Հայաստանից վռնդե՛լ անգլիական շպիոններին․ «Հայոց Արծիվներ»

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է․
 
«Այսօր՝ 2021 թվականի մարտի 16-ին, Երևան քաղաքում տեղակայված Անգլիայի դեսպանատան դիմաց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը (110 մարդ), կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, բողոքի ակցիա իրականացրեց՝ ուղղված անգլիական «Հալո Թրաստ» լրտեսական կազմակերպությանը:
 
«Հայոց Արծիվներ». Պահանջո՛ւմ ենք՝ Հայաստանից վռնդե՛լ անգլիական շպիոններին
Պահանջագիր
 
Ինչպե՞ս պատահեց, որ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակն այդքան հեշտորեն հաղթահարեց հայոց բանակի պաշտպանական բնագծերն, ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանական հետևակն ու զրահատեխնիկան առանց կորուստների անցան հայոց բանակի կողմից ականապատված տարածքներով և հայտնվեցին մեր բանակի թիկունքում:
 
Շատերը դավաճաններ ու լրտեսներ են փնտրում հայոց բանակի սպաների ու զինվորների, անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Մինչդեռ ոչ մի զինվոր, սպա և, առավել ևս, քաղաքացիական անձ չի կարող տիրապետել հանրապարփակ նման տեղեկատվության, չի կարող ունենալ ամբողջ սահմանի պաշտպանական բնագծերի և ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզներն ու սխեմաները:
 
Պարզվում է՝ ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը (Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզները) Թուրքիայի և Ադրբեջանի գաղտնի ծառայություններին է տրամադրել անգլիական «Հալո Թրաստ», այսպես կոչված, հումանիտար-մարդասիրական առաքելություն իրականացնող ընկերությունը, որն արդեն տաս տարուց ավել դավադիր գործունեություն է իրականացնում Հայաստանում և Արցախում:
 
Անգլիական «Հալո Թրաստ» կազմակերպության պաշտոնական առաքելությունն ականազերծումն է՝ քաղաքացիական բնակչության՝ պատերազմից մնացած ականների ու չպայթած արկերի զոհ չդառնալն ապահովելը: Մինչդեռ պարզվեց, որ «Հալո Թրաստ» անվանումով կազմակերպության գործունեության ամբողջ նպատակը եղել է հայոց բանակի կողմից ստեղծված պաշտպանական բնագծերի, ականապատված դաշտերի և տարածքների ճշգրիտ քարտեզների կազմումը և դրանք Թուրքիային ու Ադրբեջանին փոխանցելը:
 
Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ «մարդասիրական» առաքելություն իրականացնող «Հալո Թրաստ» կազմակերպության ամբողջ գործունեությունն ուղղված է եղել հազարավոր Հայ զինվորների սպանությանը, հազարավոր Հայ զինվորներին հաշմանդամ դարձնելուն, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց ու ծերերի մահվանը, տասնյակ հազարավոր մարդկանց փախստական դարձնելուն:
 
Անգլիական «Հալո Թրաստ»-ը ոչ թե մարդասիրական, այլ մարդասպանական կազմակերպություն է և վե՛րջ:
 
Արդեն կասկածից վեր է, որ լրտեսական այդ կազմակերպությունը Հայաստանում բացառապես սպասարկել և սպասարկում է թուրք-ադրբեջանա-անգլիական շահերը:
Ամենավտանգավորն այն է, որ լրտեսական այս կազմակերպությունը ներկայումս էլ շարունակում է իր հակահայ և հակապետական գործունեությունը Հայաստանում:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է Հայաստանի կառավարությունից՝ մեր Հայրենիքից վռնդել հետախուզական և լրտեսական գործունեություն իրականացնող անգլիական «Հալո Թրաստ» կազմակերպությանը և այլևս ոչ մի առնչություն չունենալ վերջինիս հետ:
 
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից պահանջում ենք, որ իրենց պետությունը դադարեցնի Հայաստանի և Հայ ազգի դեմ արդեն հարյուրամյակից ավել շարունակվող հակահայ քաղաքականությունը: Այդ հակահայ քաղաքականության ամենաթարմ դրսևորումն էր 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան արցախյան պատերազմի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Մեծ Բրիտանիայի կիրառած վետոն, որով արգելափակվեց պատերազմը կանգնեցնելուն և հազարավոր մարդկային կորուստներից խուսափելուն ուղղված բանաձևի ընդունումը:
 
Ա՛նգլիա, հանուն փողի և շահի իրականացվող ձեր քաղաքականությունը չարիք է դարձել ոչ միայն Հայ ժողովրդի, այլ նաև համայն մարդկության համար:
 
Ա՛նգլիա, մարդասպան ձեռքերդ հեռո՛ւ պահիր հինավուրց ու Քրիստոնյա Հայ ազգից և վե՛րջ»:
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: