կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Հայոց Արծիվների» Վարչապետի թեկնածուն Խաչիկ Ասրյանն է

«Հայոց Արծիվների» Վարչապետի թեկնածուն Խաչիկ Ասրյանն է

2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքում՝ Արծվատուն կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության 13-րդ ժողովը:
 
Կուսակցությունից հայտնում են, որ ժողովի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու, Կուսակցության համամասնական ցուցակը հաստատելու և առաջադրելու հարցը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահությունը միաձայն հաստատել է կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը:
Կուսակցության Նախագահության նիստում որոշում է կայացվել, համաձայն որի՝ Խաչիկ Ասրյանը լինելու է կուսակցության՝ Հայաստանի Վարչապետի թեկնածուն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: