կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի, Արցախի  և  Հայ  Ժողովրդի  արտաքին անվտանգության  առողջ  և  հզոր  ողնաշարը  բացառապես  հայ  և  ռուս  ժողովուրդների  անդավաճան  եղբայրությո՛ւնն  է․ Ասրյան

Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի արտաքին անվտանգության առողջ և հզոր ողնաշարը բացառապես հայ և ռուս ժողովուրդների անդավաճան եղբայրությո՛ւնն է․ Ասրյան

Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի արտաքին անվտանգության առողջ և հզոր ողնաշարը բացառապես հայ և ռուս ժողովուրդների անդավաճան եղբայրությո՛ւնն է։ Այս մասին ասվու է  «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ՝ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ, որում մասնավորապես ասված է․

«Անբեկանելի է, որ 21-րդ դարում Երկիր մոլորակում չկա որևէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի և իր պետության անվտանգության և վերջինիս հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն:

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից, հետևաբար, պետք է՝

• նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ռուս ժողովուրդների՝ դաշնակից-բարեկամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը.

• նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական իշխանությունների (օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) կողմից պաշտոնապես կնքված ռազմական, քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներին վերաբերող բոլոր միջազգային պայմանագրերի կատարմանը, պահպանմանն ու նոր՝ առավել արդյունավետ պայմանագրերի կնքմանը.

• նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսության բոլոր ճյուղերին վերաբերող համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ նոր ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը.

• նպաստել և աջակցել Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.

• նպաստել և աջակցել Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.

• Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) մեջ:

Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի արտաքին անվտանգության առողջ և հզոր ողնաշարը բացառապես հայ և ռուս ժողովուրդների անդավաճան եղբայրությո՛ւնն է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: