երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը նախագահող  Հայաստանի  իշխանությունը  պետք  է անվերապահ  աջակցություն  ցուցաբերի  բարեկամ  Ռուսաստանին․ Ասրյան

ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի իշխանությունը պետք է անվերապահ աջակցություն ցուցաբերի բարեկամ Ռուսաստանին․ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյանը հայտարարում է, որ  ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի իշխանությունը պետք է անվերապահ աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին։ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ԱՄՆ, ՆԱՏՕ (Թուրքիա), Ուկրաինա և Ռուսաստան հակամարտության այս թեժ ժամանակահատվածում է, որ ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ որոշում կայացնի՝ հրապարակավ հայտարարելով, որ, եթե ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի (Թուրքիայի), Ուկրաինայի կողմից պատերազմական գործողություններ սկսվեն Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի դեմ, ապա Հայաստանի իշխանությունը անվերապահ աջակցություն կցուցաբերի Հայաստանի դարավոր բարեկամ Ռուսաստանին:
Ավելին, աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս ժամանակահատվածում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ որոշում կայացնի՝ հրապարակավ հայտարարելով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին համահիմնադիր է դառնում Միութենական պետության ստեղծման գործում»։
 

  • Կիսվել: