երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Հայոց Արծիվներ» ջոկատը  Ռուսաստանի Զինված  Ուժերի  կազմում  պատրաստ է  կռվել  ՆԱՏՕ-ի  դեմ․ Հայտարարություն

«Հայոց Արծիվներ» ջոկատը Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ․ Հայտարարություն

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյանը  հայտարարել է, որ  իրենց ջոկատը Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ` պաշտպանելով  Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայտարարության մեջ ասվում է․
 
«Անկախ ազգերին և ինքնիշխան պետություններին ստրկացնող և ոչնչացնող միացյալ արևմուտքի հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք հանդիսացող մարդակործան ՆԱՏՕ-ն Խորհրդային պետություններից մեկի՝ Ուկրաինայի միջոցով փորձում կամ նախապատրաստվում է Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի դեմ սկսել պատերազմական գործողություններ՝ իբրև պաշտպանելով նույն միացյալ արևմուտքի կողմից ոչնչացվող Ուկրաինան:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը հայտարարում է, որ, ՆԱՏՕ-ի (նույնն է, թե՝ Թուրքիայի), կամ Ուկրաինայի, կամ երկուսի համատեղ ուժերի կողմից բարեկամ Ռուսաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու դեպքում, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, ջոկատի հրամանատար, 2020 թվականի արցախաադրբեջանական 44-օրյա պատերազմի ուղղակի մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Ռուսաստանի զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: