երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Թուրքական F-16-ներն Էստոնիայում սկսել են ՆԱՏՕ-ի օդային պարեկության առաքելությունը

Թուրքական F-16-ներն Էստոնիայում սկսել են ՆԱՏՕ-ի օդային պարեկության առաքելությունը

Թուրքիայի ռազմաօդային ուժերը սկսել են մասնակցել Բալթյան երկրների օդային տարածքի ուժեղացված վերահսկման՝ ՆԱՏՕ-ի հերթական առաքելությանը՝ Enhanced Air Policing Block-72-ին: Այս մասին հայտնում է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ գործողության շրջանակում թուրքական ռեակտիվ ավիացիայի 181-րդ էսկադրիլիան հերթապահություն է ստանձնել Էստոնիայի Ամարի ավիաբազայում։ Առաքելության իրականացման համար Թուրքիան ուղարկել է 5 F-16 կործանիչ և 76 զինծառայող։

Մինչ ստորաբաժանման մեկնումը՝ վերջին նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի Դիարբեքիրի 8-րդ գլխավոր ավիաբազայում։

 

  • Կիսվել: