ՆԱՏՕ-ում քննարկվում է Հորմուզի նեղուցում առաքելություն իրականացնելու հնարավորությունը. աղբյուր
ՆԱՏՕ-ում քննարկում են Հորմուզի նեղուցում առաքելություն իրականացնելու հնարավորությունը՝ նավերի պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Դաշինքի բարձրաստիճան ներկայացուցչին, որը ցանկացել է անանուն մնալ:
Նշվում է, որ, ըստ աղբյուրի, ՆԱՏՕ-ն քննարկում է նավերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը՝ փակված Հորմուզի նեղուցով անցնելու համար, եթե ջրային ուղին մինչև հուլիսի սկիզբ չբացվի։
Ինչպես հայտնել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի դիվանագետը՝ նախաձեռնությունն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ի մի շարք անդամների կողմից, սակայն դեռ չի ստացել անհրաժեշտ միաձայն հավանությունը։
Աղբյուրը հաղորդում է նաև, որ այս հարցը կարող է դրական լուծում ստանալ հուլիսի 7-8-ին Անկարայում կայանալիք՝ Դաշինքի անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:


