Հորմուզի նեղուցում ականի պայթյnւնից նավթատար լցանավ է վնասվել
Հորմուզի նեղուցում ականի պայթյունից նավթատար լցանավ է վնասվել, հայտնել են Իրանի ռազմածովային ուժերը, տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Հորմուզի նեղուցով միաժամանակ երեք նավի անցման ընթացքում նավթատար լցանավերից մեկը պայթել է ծովային ականի վրա։ Պայթյունից անմիջապես հետո մյուս 2 նավերը փոխել են իրենց ընթացքի ուղղությունը և վերադարձել Պարսից ծոցի ջրային տարածք։
Միջադեպի այլ մանրամասներ, այդ թվում՝ տուժածների կամ վնասված լցանավի պատկանելության վերաբերյալ, դեռևս չեն հաղորդվում։



