ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Որ դեպքում է դիմակ կրելը պարտադիր, որ դեպքում՝ ոչ. Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Որ դեպքում է դիմակ կրելը պարտադիր, որ դեպքում՝ ոչ. Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը,, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:

 

Հրամանն այստեղ:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանով, բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում քաղաքացիները կարող են դիմակ չկրել, եթե կա քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի:

 

 

  • Կիսվել: