երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընտրվել է COP17-ի նախագահ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Համբարձումյանի ընտրությունը կատարվել է այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի աշխատանքների բացման լիագումար նիստում։

«Նախարարն ընդգծել է, որ այս պատասխանատվությունը ստանձնում է բոլոր կողմերին անաչառ ծառայելու, յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու և համատեղ ջանքերը շոշափելի արդյունքների վերածելու հանձնառությամբ։ Նա նշել է, որ Երևանը բացառիկ հնարավորություն ունի գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և համաձայնեցնելու հետագա կոնկրետ քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ նրա` մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։

Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի նախագահությունը գործելու է բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով, որի առաջնահերթ խնդիրն է կամրջել տարաձայնությունները, ձևավորել համաձայնություն և ապահովել բոլորի մասնակցությունը՝ կառավարություններից մինչև երիտասարդներ, գիտական հանրությունից մինչև մասնավոր հատված։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվում է Երևանում հոկտեմբերի 19–30-ը։

  • Կիսվել: