Պեկինի փոխքաղաքապետն այցելել է Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարան
COP17-ի շրջանակում Երևան ժամանած Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարան, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ծանոթացել են տնկարանում աճեցվող ծառաթփատեսակներին, տնկարանի աշխատանքներին, կանաչ տարածքները պահպանելու և զարգացնելու ոլորտում իրականացվող գործընթացներին:



