Վրաստանում ցույցերի մասնակիցներին կարգելվի դեմքը փակել դիմակով կամ հագուստով
Վրաստանում ցույցերի մասնակիցներին կարգելվի դեմքը փակել դիմակով կամ հագուստով, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Նշվում է, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է. «Կարևոր է նման օրենք ընդունել՝ երկրում բռնությունը կանխելու համար, մենք տեխնիկապես կկազմակերպենք ամեն ինչ այնպես, որ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնի մինչև ամսվա վերջ»:
Նշենք, որ դեկտեմբերի սկզբին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքների մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները կիրառել են դյուրավառ նյութեր, քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ: