կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում գործընկերության ընդլայնման հեռանկարները

Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում գործընկերության ընդլայնման հեռանկարները

Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մատիաշվիլու հետ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում գործընկերության ընդլայնման հեռանկարները:

Նշվում է նաև, որ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համատեղ զորավարժությունների անցկացումը, ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, ինչպես նաև ուսումնասիրել ռազմական բարեփոխումների և մարտական գործողությունների փորձը:

 

  • Կիսվել: