երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է կազմակերպություններին

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է կազմակերպություններին

2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ հասարակական դաշինք միասնական անվան ներքո համատեղ հանդես եկող և «Ականատես» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, իսկ դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ականատես» դիտորդական առաքելություն միասնական անվան ներքո հանդես եկող դիտորդական առաքելությանը։

Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

 

  • Կիսվել: