երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունն ավարտվեց. արդյունքներ

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունն ավարտվեց. արդյունքներ

Ավարտվեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Մրցաշարի ավարտին թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է:

Իսկ մրցաշարի լավագույն մարզիկ ճանաչվեց երիտասարդների ոսկե մեդալակիր 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանն է, երկրորդ մարզիչը` Վահրամ Գևորգյանը: Մինչև 23 տարեկանների թիմի ավագ մարզիչը Դավիթ Մուրադյանն է:

Երիտասարդներ`

65 կգ` Դավիթ Առաքելյան - պոկում վարժություն` արծաթե մեդալ

70 կգ` Սամվել Մարտիրոսյան – բրոնզե մեդալ

75 կգ` Նարեկ Գրիգորյան –ոսկե մեդալ

85 կգ` Նարեկ Մկրտչյան – բրոնզե մեդալ

95 կգ` Վալերիկ Մկրտչյան – պոկում վարժություն` արծաթե մեդալ

77 կգ` Աննա Ամրոյան – պոկում վարժություն` բրոնզե մեդալ

86 կգ` Էմմա Պողոսյան – ոսկե մեդալ

Մ23 տարեկաններ

60 կգ` Սեյրան Խուդանյան- բրոնզե մեդալ

57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան – ոսկե մեդալ

75 կգ` Տիգրան Կարապետյան –արծաթե մեդալ

85 կգ` Մարտին Պողոսյան – արծաթե մեդալ:

  • Կիսվել: