շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
ՌԴ-ում հեռանկարային են համարում Իրանի հետ համագործակցությունը՝ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի առաջմղման հարցում․ Լավրով

ՌԴ-ում հեռանկարային են համարում Իրանի հետ համագործակցությունը՝ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի առաջմղման հարցում․ Լավրով

Ռուսաստանում հեռանկարային են համարում Իրանի հետ համագործակցությունը՝ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի առաջմղման հարցում: Այս մասին Թեհրանում Իրանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նաև նշել է. «Մենք կարող ենք հավաքվել և համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման վերաբերյալ օգտակար քննարկում անցկացնել․ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը՝ իրենց հարևաններ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին»:

 

  • Կիսվել: