չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:

Կոլոմինան գրել է, որ անհամբերությամբ սպասում է Հարավային Կովկաս իր ուղեւորությանը, որտեղ կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան` Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի իր նոր պաշտոնում, ՛՛որպեսզի ամրապնդվի ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը Կովկասի հետ՛՛:

Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է ակտիվացնել համագործակցությունը Հարավային Կովկասում:

 

  • Կիսվել: