հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Նամակով դիմել եմ ՆԱՏՕ ԽՎ նախագահին». Անդրանիկ Քոչարյան

«Նամակով դիմել եմ ՆԱՏՕ ԽՎ նախագահին». Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նամակով դիմել է ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին՝ տեղեկացնելով նախօրեին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ մարտական գործողությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման և խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերի մասին։

«Կոչ եմ արել միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի՝ ոչ միայն տարածաշրջանի, այլև համընդհանուր անվտանգությանը սպառնացող գործողությունները և քայլեր նախաձեռնել հետագա սրացումները կանխելու ուղղությամբ»,- ֆեյսբուքում գրել է Քոչարյանը։

Հիշեցնենք երեկվանից Ադրբեջանը լայնածավալ մարտական գործողություններ է իրականացնում Արցախում։ Հրետակոծվել է խաղաղ բնակչությունը։ Հայկական կողմը ունի հաստատված 31 զոհ զիվորականների և 2 զոհ խաղաղ բնակչության շրջանում։ Կան հարյուրավոր վիրավորներ։

  • Կիսվել: