Ժամանակն է, որ Զելենսկին հանձնարարի մեկ ուրիշին վարել բանակցությունները. Թրամփ
Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Ուկրաինայի նախագահին՝ նշելով, որ Վոլոդիմիր Զելենսկին ձգձգում է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացը:
«Թերևս ժամանակն է, որ Զելենսկին հանձնարարի մեկ ուրիշին վարել բանակցությունները»,- հավելել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իրեն նորմալ է դրսևորում Ուկրաինայի հարցում: Թրամփի համոզմամբ՝ մեղմելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ ինքն օգնում է վերջ դնել պատերազմին։
Լուրեր են շրջանառվում, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն առաջիկա ժամերին Օսլոյում կհանդիպի Զելենսկու հետ, այնուհետև նախատեսում է մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու ուկրաինական կողմի դիրքորոշումը և երկկողմ օրակարգի հարցեր:



