երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ

Ավարտվեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության երիտասարդների մրցապայքարի լավագույն մարզիկ է ճանաչվել 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:

Մրցաշարի ավարտին թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է:

 

  • Կիսվել: