հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մենք նշում էինք այս զվարճալի տոնն Անատոլիայի բոլոր քաղաքներում. Գարո Փայլանը շնորհավորել է Վարդավառի առթիվ

Մենք նշում էինք այս զվարճալի տոնն Անատոլիայի բոլոր քաղաքներում. Գարո Փայլանը շնորհավորել է Վարդավառի առթիվ

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում հիշատակել է Վարդավառի մասին։

Փայլանի գրառումը ստորև.
 
«Այսօր մեզ՝ հայերիս մոտ Վարդավառի տոնն է:
 
Մենք ջուր ենք ցողում միմյանց վրա՝ տոնելով Նոյի ժամանակ եղած ջրհեղեղից հետո օրհնությունների անձրևով կյանքի վերսկսումը։
 
Այսպես մենք նշում էինք այս զվարճալի տոնն Անատոլիայի բոլոր քաղաքներում:
 
Միացեք մեզ, դուք շատ կզվարճանաք:
 
Ուրախ տոն»։

  • Կիսվել: