երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հալեպում հայ սակրավորները Վարդավառը նշել են մանկատան սաների հետ

Հալեպում հայ սակրավորները Վարդավառը նշել են մանկատան սաների հետ

Հուլիսի 24-ին Վարդավառի խորհրդի կապակցությամբ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հումանիտար առաքելություն իրականացնող խումբն իր տեղակայման վայրում հյուրընկալել է Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային պատսպարան» մանկատան սաներին։
 
Այցելության ընթացքում երեխաները ծանոթացել են մարդասիրական խմբի առօրյային, տեղակայման վայրին, որից հետո խմբի ներկայացուցիչները երեխաներին պատմել են  Վարդավառ տոնի խորհրդի մասին, կազմակերպել են հյուրասիրություն։
 
Վարդավառ տոնի ժողովրդական սովորությանը համաձայն, որպես օրվա լավագույն ավարտ, երեխաները «խաղացել են ջրոցի»։
 
Մանկատան տնօրինությունն իր երախտիքի խոսքն է հայտնել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հումանիտար առաքելության խմբին՝ երեխաների մասին հոգալու և նրանց օրը տոնական դարձնելու համար։  

  • Կիսվել: