Ռուսական ուժերն այս գիշեր ուժեղ հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ հայտնելով, որ ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ թիրախավորելով էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման ավելի քան 15 օբյեկտ:
Նրա խոսքով՝ Ժիտոմիրի մարզում հարյուր հազարավոր սպառողներ մնացել են առանց էլեկտրականության, Վիննիցա քաղաքում էլեկտրամատակարարումն ընդհատվել է։ Ուկրաինայի ամբողջ տարածքում պարբերաբար անջատումներ են գրանցվում։
«Եվ այս ֆոնին Ամերիկայում, ցավոք, որոշում կայացվեց՝ լիովին անտեսել Լինդսի Գրեմի օրենքը, որը պետք է զգալի ճնշում գործադրեր Ռուսաստանի վրա՝ պատերազմին վերջ դնելու համար»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ նման որոշումները քաջալերում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շարունակել հարձակումները։
Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին քննադատել էր նաև Մոսկվայի և Վաշինգտոնի համաձայնեցրած դիզելային գործարքը, ըստ որի՝ Մոսկվան պետք է դիզելային վառելիքի մի քանի խմբաքանակ մատակարարի համաշխարհային շուկաներ։



