երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում իրականացվելու է ուժեղացված ծառայություն

Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում իրականացվելու է ուժեղացված ծառայություն

Հուլիսի 16-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
 
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն` ապահովելով քաղաքացիների անվտանգ հանգիստը։ Այդ մասին ասված է Գեղարքունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
«Ուժեղացված ծառայության շրջանակներում ոստիկանները կպահպանեն հասարակական կարգը լողափերում, ճանապարհահատվածներում, տեսարժան վայրերի հարակից տարածքներում։
 
Գեղարքունիքի ՄՓՎ և ստորաբաժանումների կողմից իրականացվելու է ուժեղացված ծառայություն` Սևանա լճի ափամերձ տարածքներում և մարզի ավտոճանապարհահատվածներում:
 
ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատը ողջ անձնակազմով ծառայություն է իրականացնելու 1-ին, 2-րդ և 3-րդ հանրային լողափերում, իսկ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ-ի անձնակազմը`Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում:
 
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը ևս կիրականացնի ուժեղացված ծառայություն` 35 կարգախմբով, որից 15-ը Սևանում և Ճամբարակում, 7-ը` Գավառում, 8-ը` Մարտունիում և 5-ը` Վարդենիսում:
 
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից կընդգրկվեն ավելի քան 200 ոստիկանական ուժ` 32 երթուղիով, որոնք Սևանա լճում և ափամերձ տարածքներում կիրականացնեն հասարակական կարգի պահպանում:
 
Հարգելի քաղաքացիներ, հորդորում եմ երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, ղեկին լինել սթափ և չվնասել ոչ Ձեր և ոչ էլ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:
 
Չխաթարենք օրվա տոնական տրամադրությունը, համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները»,- նշված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: