հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դեմբելեն նշել է՝ ում շնորհավորանքն էր ամենահուզիչը

Դեմբելեն նշել է՝ ում շնորհավորանքն էր ամենահուզիչը

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, որը օրեր առաջ նվաճեց «Ոսկե գնդակը», պատմել է, թե ում շնորհավորանքն է իր համար ամենահուզիչը եղել, գրում է armsport.am-ը: 

«Ու՞մ շնորհավորանքն էր ամենահուզիչը։ Մեսսիինը։ Նա ինձ անձնական հաղորդագրություն ուղարկեց «Ոսկե գնդակը» ստանալուց հետո», – նշել է Դեմբելեն՝ The Touchline-ի հետ զրույցում։

Դեմբելեն և Մեսսին միասին խաղացել են «Բարսելոնայում» 2017-2021 թվականներին։ Արգենտինացին, որը ռեկորդային ութ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն այս տարվա մրցանակաբաշխությունում առաջ անցավ Լամին Յամալից, Վիտինյայից, Մոհամեդ Սալահից և Ռաֆինյայից, որոնք համապատասխանաբար գրավեցին երկրորդից հինգերորդ հորիզոնականները։

  • Կիսվել: