Վանեցյանը շնորհավորել է Իշխան Սաղաթելյանին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին։
«Իշխան ջան, ծնունդդ շնորհավոր։ Շատ բան չեմ ուզում ասել. մենք վաղուց ենք սովորել իրար առանց խոսքերի հասկանալ։ Միայն մեկ մաղթանք՝ ոտքի կանգնած Հայաստան։ Ու ինչպես դու ես սիրում ասել՝ Ոգով, Աստծով, մինչև վերջ…»,- գրել է ընդդիմադիր գործիչը։