Այս իշխանությունը չպետք է հասնի մինչև հերթական ընտրություններ՝ մինչև 2026 թվական. Իշխան Սաղաթելյան
Բացարձակ որեւէ խնդիր Հանրապետական կուսակցության հետ կապված չկա, մենք ունենք մեկ թիրախ, մեկ օրակարգ՝ այս իշխանությանը հեռացնելը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ հնարավոր խմորումների մասին հարցին:
«Ապագայում ինչ քայլեր կլինեն, այդ մասին, երբ նախաձեռնություններ լինեն, կհայտարարվի: Այն տպավորությունը, որ փորձում են որոշները ստեղծել, թե խորհրդարանական ընդդիմությունը հաշտ է այս իրավիճակի հետ, այլեւս հնարավոր չէ որեւէ բան անել եւ գնում են հերթական ընտրությունների, առնվազն մենք այդպես չենք մտածում, եւ չենք կարծում, որ այս իշխանությունը պետք է հասնի 2026 թվական»,-ասաց նա: