շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թանկագի՛ն մայրեր, ձեր շնորհիվ է, որ ունենք նվիրյալ հայորդիներ, որոնք պատրաստ են կյանքի գնով նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին. Սարգսյան

Թանկագի՛ն մայրեր, ձեր շնորհիվ է, որ ունենք նվիրյալ հայորդիներ, որոնք պատրաստ են կյանքի գնով նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին. Սարգսյան

ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ նվիրված Ապրիլի յոթին՝ Մայրության ու գեղեցկության տոնին:

՛՛Թանկագի'ն մայրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Կանանց դերը միշտ արժևորվել է մեր իրականությունում, քանի որ ձեր առաքելությունն է եղել և մնում հայ օջախի ամրությունն ու հարատևումն ապահովելու ծանր, բայց պատվաբեր գործը։

Ձեր անսահման նվիրվածությունն ուժ ու եռանդ է փոխանցում յուրաքանչյուրիս՝ ցանկացած բարդ և պատասխանատու աշխատանքում, իսկ ներկայությունը՝ ջերմ և պայծառ մթնոլորտ ստեղծում։
Ձեր հոգատարության և հետևողականության շնորհիվ է, որ ունենք նվիրյալ հայորդիներ, որոնք բազմիցս ապացուցել են, որ պատրաստ են կյանքի գնով նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին։

Սիրելի մայրեր, մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն։ Թող միշտ խաղաղություն տիրի ձեր օջախներում՛՛,-ասված է նախարարի շնորհավորանքում:

 

 

  • Կիսվել: