երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գալիք տարին մեր պետության համար թող լինի բարեկեցության, ստեղծագործ ու արդյունավետ աշխատանքի տարի. ԱԱՏՄ ղեկավար

Գալիք տարին մեր պետության համար թող լինի բարեկեցության, ստեղծագործ ու արդյունավետ աշխատանքի տարի. ԱԱՏՄ ղեկավար

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը:

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

Պատմություն է դառնում նաև 2023 թվականը: Անցնող տարին մեր երկրի առաջընթացի ճանապարհին ևս մեկ դժվարին ժամանակահատված էր:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մաղթում եմ ձեզ առողջություն, անձնական երջանկություն և բարօրություն:

Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում, թո՛ղ 2024 թվականը միայն ձեռքբերումների, նորանոր հաջողությունների և արգասաբերության տարի լինի։ Գալիք տարին մեր պետության համար թո՛ղ լինի բարեկեցության, ստեղծագործ ու արդյունավետ աշխատանքի տարի:

Եղե՛ք առողջ և անվտանգ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-նշել է նա:

  • Կիսվել: