երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լիտվայի պատվիրակությունն այցելել է ԱԱՏՄ

Լիտվայի պատվիրակությունն այցելել է ԱԱՏՄ

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ, BEIPTI ծրագրի շրջանակում, ապրիլի 4-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է աշխատանքային քննարկում Լիտվիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովման ոլորտը ներկայացնող պատվիրակության անդամների հետ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Լիտվայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ, աշխատանքի պետական տեսչության, կառավարության՝ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերով զբաղվող գերատեսչության և արհմիության ներկայացուցիչներ։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ արդյունավետ աշխատանք է մաղթել Հայաստանում եռօրյա աշխատանքային այցի շրջանակում և հույս հայտնել, որ քննարկումների ընթացքում փորձի ու գաղափարների փոխանակումը արդյունավետ կլինի երկու կողմերի համար։

Քննարկմանը մասնակցում էին ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչոււթյան պետ Իգիթ Հակոբյանը, ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ և տեսուչներ։

Պատվիրակության անդամները ներկայացրել են աշխատանքային օրենսգրքի վերահսկողության մեխանիզմների, դրանց կատարելագործման, աշխատանքային վեճերի արտադատական լուծման, վերահսկողական գործընթացի կազմակերպման Լիտվայի Հանրապետության փորձը։ Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

  • Կիսվել: