շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Մայր տաճար այց չկազմակերպելու մասին

Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Մայր տաճար այց չկազմակերպելու մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել է Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի այցը Զվարթնոցի տաճար, սակայն այց չի կազմակերպվել Մայր աթոռ սուրբ Էջմիածին, ինչը ցավալի ու դատապարտելի է։ Այս մասին սոցցանցում գրել է Մայր աթոռի թանգարանների ու արխիվի տնօրեն, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր աթոռ սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ, սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր տաճարը։ Հենց Մայր տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր տաճարի հայտի»,–նշել է հայր Ասողիկը։

Նա ընդգծել է, որ կատարվածը ցավալի է ու դատապարտելի, իսկ նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ COP17–ին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել էր Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

  • Կիսվել: