Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան
Հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ոլորտը համարեն իրենցը, այսինքն օտարության ու շահագործման տպավորություն չթողնի ոլորտը: Այս մասին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է, այսինքն իրականացնողն է տեխնոլոգիական գործունեության։ Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետքա դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու, նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում»:



