ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք չպետք է տրվենք սադրանքի. Մարուքյան

Մենք չպետք է տրվենք սադրանքի. Մարուքյան

Երազանք ունենք, որ քաղաքական առողջ համակարգ ունենանք, պետական ինստիտուտները զարգացած լինեն, ինչի արդյունքում մարդը կլինի կենտրոնական և բարձրագույն արժեք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին այն մասին, որ այս պահին, ըստ էության, ԼՂ հարցով բանակցություններ չեն ընթանում, ինչի մեղավորը ՀՀ-ն է:

Այս առնչությամբ Մարուքյանն ասաց. ՛՛Ալիևը սովորական սադրիչ է, և մենք չպետք է տրվենք սադրանքի, ամեն հայտարարությունից առաջ և հետո մենք պետք է ամրացնենք առաջնագիծը։ Ամեն օր կա պատերազմի վտանգ, մենք գտնվում ենք ոչ բարեկամական տարածաշրջանում՛՛։

  • Կիսվել: