չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
ԼՀԿ-ն չի միանա  ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը

ԼՀԿ-ն չի միանա ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը

ԼՀԿ-ն  չի միանա ՍԴ-ի մասին երեկ ընդունված օրենքի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ ԲՀԿ նախաձեռնած սրոտագրահավաքին։

Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ բացատրեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, այս որորշումը կապված է նրա հետ, որ Սահմանադրական դատարանը վերադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցի քննությանը, ինչն,  ըստ էության, քաղաքական պրոցես է։

«ԼՀԿ-ն այս գործընթացում դիտարկելու է միայն իրավական կողմը և չի խառնվելու քաղաքական գործընթացներին` կողմերից որևիցէ մեկի դիրքերը ուժեղացնելու համար»,- նշեց Մարուքյանը։

Նա նաև հավելեց, որ այդուհանդերձ ԼՀԿ-ն ՍԴ դիմելու գործընթացին կմիանա կամ ինքնուրույն կնախաձեռնի, երբ որ ՍԴ-ն կվերջացնի Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի քննությունը։

  • Կիսվել: