կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Դուք «կերել» եք ԲՀԿ-ի ձայները. Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը

Դուք «կերել» եք ԲՀԿ-ի ձայները. Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը

Այսօր Ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ իշխող ուժն ունի լեգիտիմության լուրջ դեֆիցիտ, որը խորացել է հատկապես վերջին ընտրություններում:

Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) շուրջ 60,000 ձայները «ոտնատակ են տրվել», և հենց ԲՀԿ-ի փոխարեն ՔՊ-ն է յուրացրել այդ մանդատները: «Այստեղ «Բարգավաճ Հայաստանը» պետք է լիներ, և դուք «կերել» եք իրենց ձայները»,- շեշտել է նա՝ հավելելով, որ 2026-ի ընտրությունների արդյունքները պատերազմով վախեցնելու և բռնաճնշումների հետևանք են:

Բռնաճնշումներ և կանանց իրավունքներ Գրիգորյանն անդրադարձել է նաև քաղաքական հետապնդումներին՝ հակադրվելով իշխանական կին պատգամավորների՝ կանանց իրավունքների մասին թեզերին: Նա բերել է Արեգնազ Մանուկյանի օրինակը, ում արգելվել է տեսակցել իր անչափահաս դստերը կամ ծնողին, և հարցրել է ՔՊ-ականներին, թե արդյոք նրանք որևէ էմոցիա ապրում են նման բռնաճնշումներից:

  • Կիսվել: