շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
ՌԴ առևտրային ներկայացուցչությունը քննարկել է Հայաստան ավտոարտադրանքի մատակարարման հարցը

ՌԴ առևտրային ներկայացուցչությունը քննարկել է Հայաստան ավտոարտադրանքի մատակարարման հարցը

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը Երևանում ընթացող «ԱրմԱվտո շոու - 2026» ցուցահանդեսի շրջանակում քննարկել է ՀՀ ավտոմոբիլային արտադրանքի մատակարարումների ավելացման հեռանկարները։ Այս մասին հայտնել է առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
 
«Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աշխատակիցները մասնակցել են Երևանում անցկացվող «ԱրմԱվտո շոու - 2026» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի աշխատանքներին»,-ասված է Հայաստանում Ռուսաստանի առևտրական ներկայացուցչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են կայացել ավտոմոբիլային ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ավտոմեքենաշինության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման, գործարար կապերի ընդլայնման և հայկական շուկա ռուսական արտադրանքի մատակարարումների ավելացման հեռանկարները։
 
Առևտրային ներկայացուցչությունը նաև հայտարարել է, որ շարունակում է աջակցել երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, հայկական շուկայում ռուսական արտադրանքի առաջխաղացմանը և գործարարների միջև փոխշահավետ կապերի զարգացմանը։

  • Կիսվել: