շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Իրանի խորհրդարանի հայ պատգամավորները դիմել են ԻԻՀ Ոստիկանություն՝ հայկական հոգևոր կենտրոններ ուխտագնացության մեկնողների ելքն ու վերադարձը դյուրացնելու խնդրանքով

Իրանի խորհրդարանի հայ պատգամավորները դիմել են ԻԻՀ Ոստիկանություն՝ հայկական հոգևոր կենտրոններ ուխտագնացության մեկնողների ելքն ու վերադարձը դյուրացնելու խնդրանքով

Իրանի Իսլ. խորհրդարանի հայազգի պատգամավորներ Արա Շահվերդյանը և Գեղարդ Մանսուրյանը դիմել են Իրանի Ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Ահմադռեզա Ռադանին՝ հայկական հոգևոր կենտրոններ ուխտագնացության մեկնող ուսանողների և աշակերտների ելքն ու վերադարձը դյուրացնելու խնդրանքով, գրում է parstoday.ir-ը:

Սեպտեմբերի 23-ի գրությամբ պատգամավորները նշում են, որ իրանահայ համայնքում ևս կազմակերպվում են ուխտագնացություններ դեպի Հայ Առաքելական Եկեղեցու սրբավայրեր։ Պատգամավորներն առաջարկում են, որ ուսանողները նման ուղևորությունների դեպքում երկրից դուրս գալու համար ներկայացնեն նույն չափի երաշխիք, որը սահմանված է իսլամադավան հայրենակիցների ուխտագնացությունների դեպքում։

Գրությունում որպէս ուխտագնացության հիմնական ուղղություններ նշված են Էջմիածնի Մայր Աթոռը՝ Հայաստանում, որպէս Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայր, և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր կենտրոնը Լիբանանում։

Պատգամավորները նշել են նաև, որ նման քայլը կնպաստի երկրի պաշտոնական կրոնների իրավունքների և հատկապես կրոնական ուխտագնացությունների ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը։

 

  • Կիսվել: