կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Աթենքի կենտրոնում պայթյուն է որոտացել

Աթենքի կենտրոնում պայթյուն է որոտացել

Աթենքի կենտրոնում՝ տուրիստական հատվածում, պայթյուն է որոտացել. բնակելի շենք է փլուզվել, երեք մարդ վիրավորվել է, վնասվել են հարևանությամբ գտնվող շենքեր, խանութներ և ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ակրոպոլիսին, Զևսի տաճարին մերձակա Պլակա շրջանում փրկարարները դեռ որոնում են հինգ մարդու, այդ թվում՝ տվյալ շենքում բնակվող տարեց ամուսինների, Reuters-ին փոխանցել է մի պաշտոնյա: Շենքի մի մասը վարձակալությամբ զբոսաշրջիկներ էին զբաղեցնում:

Նշվում է, որ երկհարկանի շենքում պայթյունի պատճառ դեռ չի պարզվել, տեղում աշխատում են հրշեջները և շտապ բուժօգնության բրիգադները:

  • Կիսվել: