չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՍԴ-ին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունվել է քննության

ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունվել է քննության:

Դատաքննությունը կսկսվի 2026 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին: Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Եթե բարձր դատարանը միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին, իսկ հուլիսի 16-ին Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի վավերացմանը։

  • Կիսվել: