շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
«Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել». Ադրբեջանի ԱԳՆ տեղակալ

«Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել». Ադրբեջանի ԱԳՆ տեղակալ

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է նաև, որ Ադրբեջանն ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստան։

«Ներկայում երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ։ Կարևոր ուղղություններից մեկը TRIPP երթուղին է։ Այս բազմամոդալ տարանցիկ երթուղին արդեն գաղափարից վերածվում է իրականության։ Մենք կյանքի ենք կոչում այս նախագիծը»,- նշել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել։ «Ավտոճանապարհի 95%-ն ու երկաթուղու 75%-ն արդեն կառուցվել են։ Ակնկալվում է, որ երկու օբյեկտների շինարարությունը կավարտվի հաջորդ տարվա առաջին կեսին։ Հայաստանում արդեն իրականացվում են ինժեներական աշխատանքներ»,-հավելել է Մամեդովը:

  • Կիսվել: