երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Կարևոր է հիմնվել Պրահայում ձեռք բերվածի վրա. Կոլոննան՝ Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու մասին

Կարևոր է հիմնվել Պրահայում ձեռք բերվածի վրա. Կոլոննան՝ Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու մասին

Միջազգային հանրության կոչերը չեն ազդում Ադրբեջանի վարքագծի վրա: Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ ԱԽ-ի անդամ, ի՞նչ գործնական քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի վերանա արգելափակումը Լաչինի միջանցքում, և Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները, իսկ ԼՂ ժողովուրդը զերծ մնա էթնիկ զտումներից: Հարցին ի պատասխան՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հիշեցրեց նախկինում արված հայտարարությունը, ըստ որի՝ միակողմանի քայլերը չեն կարող նպաստել առաջ գնալուն և խաղաղության գործընթացին առհասարակ:

«Կարևոր է հիմնվել Պրահայում ձեռք բերվածի վրա, և փորձել որոշակի համաձայնության կոնկրետ կետեր գտնել առաջիկա հանդիպումների ժամանակ»,- ասաց նա, ապա հույս հայտնեց, որ գուցե Քիշնևում հանդիպման ժամանակ առիթ լինի բարձր մակարդակի երկխոսության, ինչպես հոկտեմբերի 6-ին Պրահայում եղավ:

Հարցին՝ ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը՝ Կոլոննան պատասխանեց, որ այս պահին միջազգային հանրությունը կարող է ասել՝ որոնք են սկզբունքները, որոնք են իրավունքները, բայց նաև ուղեկցել, աջակցել գործընթացին:

  • Կիսվել: