կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փորձում ենք ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան բանաձևի ծրագիր ունենալ, որը կխոսի հօգուտ ԼՂ հայերի. Կոլոննա

Փորձում ենք ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան բանաձևի ծրագիր ունենալ, որը կխոսի հօգուտ ԼՂ հայերի. Կոլոննա

Բոլոր նրանց, որ կասեն` Ֆրանսիան ակտիվ չի եղել և բավական ուշ է արձագանքել, պետք է ասել` դա ադպես չէ, Ֆրանսիան ավելի քան որևէ մեկը հայերի կողքին է եղել: Այս մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛ՄԱԿ-ում, ՀՀ և Ադրբեջանի հետ շփումներում, ամենաբարձր մակարդակներում ՀՀ կողքին ենք և շարունակում ենք լինել, ԱՄՆ հետ հարաբերություններում` այն առաքելության շրջանակներում, որում Եվրոպան որոշեց առաքելություն ուղարկել: Փորձում ենք ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան բանաձևի ծրագիր ունենալ, որը կխոսի հօգուտ ԼՂ հայերի և հնարավորություն կտա մարդկանց, ովքեր կցանկանան վերադառնալ իրենց հողը, վերադառնալ անվտանգ պայմաններում: Ես ցանկանում եմ նաև հիշեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը` ԼՂ-ում հայ մշակույթի արժեքների պահպանման հարցում՛՛:

Կոլոննայի խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանի համար եղել և մնում է մշտական և հուսալի բարեկամ, մնում է և մնալու է այդպիսին:

Լրագրողների դիտարկմանը, թե դժգոհություն կա այն առումով, որ Ֆրանսիայի ձեռնարկումները ցանկալի արդյունքի չեն հասցրել, Կոլոննան արձագանքեց. ՛՛Ես հիշեցրել, թվարկել եմ այն ամենը, ինչ արել ենք, մտահոգ ենք եղել, փորձել ենք հնարավորինս շատերի հավաքել այն սկզբունքների, արժեքների շուրջ, որ մենք ենք պաշտպանում, բայց չենք կարողացել բավականաչափ ուժեր հավաքել, այս ջանքերը շարունակվում են: Մտածում ենք` ինչպես կարող ենք դասեր քաղել ՄԱԿ ԱԽ քննարկումներից, որ կայացան մոտ 10 օր առաջ` հեռանկարում ունենալով գուցե հնարավոր բանաձև: Ես զգուշությամբ եմ արտահայտռվում`  բառերս ընտրելով: Մենք ջանում ենք պայման ստեղծել, որ հնարավոր լինի բանաձև ընդունել, շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել, այս առումով մեր տեսլականը նույնն է, կարող ենք փորձել դրան միավորել նաև ՄԱԿ ԱԽ այլ անդամների՛՛:

  • Կիսվել: