կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ-ի հայերն ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր. Ֆրանսիայի ԱԳՆ

ԼՂ-ի հայերն ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր. Ֆրանսիայի ԱԳՆ

Այն ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան ԼՂ-ում, մեր մի շարք գործընկերների դրդում են փոխել իրենց դիրքորոշումը, այն հարցի շուրջ, թե ինչ է տեղի ունենում Կովկասում: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

՛՛ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Ես պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները:

Երկու շաբաթվա ընթացքում դուք Լեռնային Ղարաբաղից ընդունեցիք ավելի քան 100.000 բնակիչների, ովքեր ստիպված էին լքել իրենց պատմական հողերը՝ Ռուսաստանի մեղսակցությամբ՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով, պետք է նաև հիշեցնել՝ 9 ամիս ապօրինի շրջափակումից հետո։ Ապօրինի, քանի որ բոլորս կարող ենք հիշել, որ Արդարադատության միջազգային դատարանը պահանջել էր, որ այս տարածքը բացվի փետրվարին։

Պարոն նախարար, ես ուզում եմ կրկնել, թե որքան հույզեր է առաջացնում այս իրավիճակը Ֆրանսիայում, ինչպես նաև հիացմունք հայերի արժանապատվության հանդեպ՝ նրանց հյուրընկալության, նրանց տոկունության, նրանց ուժի և հավատարմության՝ այն ժողովրդավարական արժեքների հանդեպ, որոնք մենք կիսում ենք՛՛,-նշեց Կոլոննան:

  • Կիսվել: