չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին

Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին

Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նծվում է, որ բոլոր աշխատակիցներն արագ տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Հարվածի հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել:

«Ազատություն» ռադիոկայանի հաշվարկներով՝ Ադիգեյսկում Ozon-ի պահեստը ընկերության տասներկուերորդ լոգիստիկ կենտրոնն է, որը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ «Ընդհանուր առմամբ՝ Ozon-ի և Wildberries-ի դեմ ուկրաինական օդային արշավի ընթացքում վնասվել կամ ոչնչացվել է այս և մյուս ընկերություններին պատկանող 39 պահեստ»,- նշում է լրատվականը։

 

  • Կիսվել: