Դեմոկրատներն արդեն զանգահարել են, ցանկանում են քննարկել որոշ հարցեր․ Թրամփ
Ոչ-ոչ, ընդհանրապես չեմ անհանգստանում իմպիչմենտի համար։ Դեմոկրատական կուսակցությունը կջախջախվի, եթե առանց պատճառի իմպիչմենտի գնա։ Ի վերջո, ինչու՞ պիտի իմպիչմենտ անեն, հաջողակ երկիր ունենալո՞ւ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հավանաբար ես կկարողանամ լեզու գտնել դեմոկրատների հետ: Նրանք արդեն զանգահարել են։ Ցանկանում են քննարկել որոշ հարցեր։ Դա հիանալի է»:



