երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սյունիքում նշանակել ենք պատվավոր հյուպատոս, որն իր ներկայությամբ կամրապնդի Ֆրանսիայի ներկայությունը. Կոլոննա

Սյունիքում նշանակել ենք պատվավոր հյուպատոս, որն իր ներկայությամբ կամրապնդի Ֆրանսիայի ներկայությունը. Կոլոննա

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այսօր Երևանում լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտնեց, որ իր` Հայաստան այցի ծրագիրը շատ հարուստ է:

«Այն կարող էր նաև ներառել այցելություն Գորիս, եղանակային պայմանների հետևանքով չկարողացա գնալ, ինչի համար ցավում եմ, որովհետև կցանկանայի գնալ Սյունիք: Ֆրանսիան այնտեղ ներկա է մեր դեսպանի դեմքով, բայց Սյունիքն առաջինն է եղել, որ մոբիլիզացվել է փախստականներին ընդունելու համար, մարդկանց, որ ստիված են եղել լքել իրենց հողերը, կցանկանայի այցելել նաև, քանի որ նշանակել ենք պատվավոր հյուպատոս, որն իր ներկայությամբ կամրապնդի Ֆրանսիայի ներկայությունը»,- ասաց նա:

 

  • Կիսվել: