Պուտինն Ուկրաինայի հարցում զսպվածություն է դրսևորում. Թրամփ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զսպվածություն է ցուցաբերում ուկրաինական հակամարտությունում, թեև կարող էր շատ ավելի կոշտ գործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ նա մի փոքր զուսպ է։ Կարող էր ավելի կոշտ գործել, անկեղծ ասած՝ շատ ավելի կոշտ»։
Թրամփը միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ Պուտինը շահագրգռված է ուկրաինական հակամարտության ավարտով:
Նշենք, որ Մոսկվան իր հերթին բազմիցս հայտարարել է քաղաքական-դիվանագիտական կարգավորման պատրաստակամության մասին։ Ռուսական կողմը պնդում է հակամարտության սկզբնապատճառները վերացնելու և անվտանգության ոլորտում իր շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը:
Կրեմլում ընդգծել են, որ բանակցությունների նպատակը պետք է լինի երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելը, ոչ թե ռազմական գործողությունների ժամանակավոր դադարը՝ առանց առանցքային տարաձայնությունների կարգավորման:



