Թրամփը կարող է հետաձգել Իրանին հասցվելիք նոր հարվածները․ աղբյուր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդականներին հայտնել է, որ եթե Թեհրանի կամ Եմենի հութիների կողմից ԱՄՆ-ի դեմ նոր սադրանքներ չլինեն, ինքը կարող է զերծ մնալ Իրանին նոր հարվածներ հասցնելուց: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով քննարկումներին տեղեկացված երեք աղբյուրների։
Նշվում է, որ վերջնական որոշում դեռ չկա։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներում Թրամփին հորդորել են չվերսկսել հարվածները։
Իր հերթին Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է․ «Միայն նախագահ Թրամփը գիտի՝ ինչ է անելու և երբ»։



