շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով

Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով

Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) Euclid ուղեծրային աստղադիտակը հրապարակել է տիեզերքի ուսումնասիրության ընթացքում ստացված առաջին բաց կատալոգը, որն ընդգրկում է ավելի քան 900 միլիոն գալակտիկա, 60 միլիոն քվազար և 15 հազար գրավիտացիոն ոսպնյակ։

 

Գիտնականների խոսքով՝ ընդամենը մեկուկես տարվա դիտարկումների ընթացքում աստղադիտակին հաջողվել է հայտնաբերել գրավիտացիոն ոսպնյակների աննախադեպ քանակ։ Դրանք թույլ են տալիս ուսումնասիրել գալակտիկաների կառուցվածքը, անտեսանելի մութ նյութը և Տիեզերքի ընդարձակման ընթացքը։

 

Եվրոպական տիեզերական գործակալության ծրագրով՝ ամբողջական կատալոգը կհրապարակվի 2027 թվականի կեսերին։ Այն գիտնականներին կօգնի ավելի լավ ուսումնասիրել մութ նյութն ու մութ էներգիան։

  • Կիսվել: