շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Ֆոն դեր Լեյենը խոստովանել է՝ ԵՄ-ն գազի համար գերավճարներ է կատարել իր որոշումների պատճառով. ՌԴ ԱԳՆ. ՏԱՍՍ

Ֆոն դեր Լեյենը խոստովանել է՝ ԵՄ-ն գազի համար գերավճարներ է կատարել իր որոշումների պատճառով. ՌԴ ԱԳՆ. ՏԱՍՍ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստովանել է, որ ԵՄ-ն իր որոշումների պատճառով 2026 թվականին գազի ներմուծման համար գերավճարել է 100 միլիարդ եվրո։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։

«ԵՄ-ն ինքը, չնայած ծավալների կրճատմանը, շարունակում է գնումներ կատարել Ռուսաստանից և 2022 թվականից ի վեր վճարել է 320 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, ըստ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԵՄ-ն 2026 թվականի սկզբից ի վեր գազի ընդհանուր ներմուծման համար գերավճարել է 100 միլիարդ եվրո՝ համեմատած 2025 թվականի հետ», - ասել է նա։

 Բիրիչևսկին ընդգծել է. «Ռուսաստանը համաշխարհային էներգետիկ շուկայի հիմնական խաղացող է, բնական գազի հուսալի և պատասխանատու մատակարար»։

«Մեր երկիրը բնական գազի պաշարներով աշխարհում առաջինն է և արդյունահանմամբ՝ երկրորդը։ Հնարավո՞ր է մեկուսացնել նման խոշոր արտադրողին՝ այս էներգետիկ ռեսուրսի աճող սպառման պայմաններում։ Ես հարցը հռետորական եմ համարում», - եզրափակել է դիվանագետը։

  • Կիսվել: